‘Ցուկերբերգը պետք է ներկայացնի իր գրագրությունը Facebook-ի կեսը պահանջող ամերիկացի «Սաշիկի» հետ’

1600

Facebook սոցիալական ցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը պետք է դատարանին ներկայացնի իր էլեկտրոնային գրագրությունը Նյու Յորքի բնակիչ Փոլ Սեգլիայի հետ, որը կեղծ փաստաթղթերի հիման վրա իրենից պահանջել է ընկերության բաժնետոմսերի կեսը:

Ուրբաթ օրը նման որոշում է կայացրել նյույորքցի դատավոր Վերնոն Բրոդերիկը, որը Ցուկերբերգին պարտավորեցնում է մինչև ապրիլի 6-ը փաստաբաններին փոխանցել Սեգլիայի հետ համագործակցության պայմանների վերաբերյալ քննարկումների էլեկտրոնային բոլոր նամակները:

2010 թ. Սեգլիան Ցուկերբերգի դեմ հայց է ներկայացրել, որում պնդում էր, թե 2003 թ. նրան վարձել է որպես ծրագրավորող՝ StreetFax վեբ-կայքը մշակելու համար, որտեղ պետք է տեղադրվեին տրանսպորտային հանգույցների լուսանկարներ: Միևնույն ժամանակ՝ Սեգլիան, իբր, Ցուկերբերգին է փոխանցել հազար դոլար՝ The Facebook անունով նրա ինտերնետ-նախագծի 50%-ի դիմաց:

Ի պատասխան դատական հայցի՝ Facebook-ը, որի շուկայական արժեքն այսօր գնահատվում է մոտավորապես 230 մլրդ դոլար, անմիջապես հայտարարել է, որ Ցուկերբերգն իսկապես աշխատել է StreetFax նախագծի վրա և դրա դիմաց վարձատրվել հազար դոլարի չափով: Փոխանցում է ТАСС-ը

Նախորդ հոդվածը‘Իրաքի վարչապետը ողջունել է Լոզանում ձեռք բերած պայմանավորվածությունները’
Հաջորդ հոդվածը‘ԱՄՆ. Մահվան դատապարտվածն ազատ է արձակվել 30 տարի անց’