‘Ցուկերբերգը 500մլն դոլարի նվիրատվություն է կատարել’

764

Facebook սոցիալական ցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը 500մլն դոլար է նվիրաբերել կրթական և առողջապահական ծրագրերին, հայտնում է USA Today պարբերականը:

Օրաթերթի տվյալներով՝ Ցուկերբերգն իրեն պատկանող ընկերության 18մլն բաժնետոմս է փոխանցել Silicon Valley Community Foundation հիմնադրամին, որը զբաղվում է կրթական և առողջապահական ոլորտի բարեգործական ծրագրերի ֆինանսավորմամբ:

«Հուսով եմ, որ մեր նոր նախագծերը դրական և երկարաժամկետ արդյունք կունենան»,-իր ֆեյսբուքյան էջում գրել է Ցուկերբերգը:

Սա աշխարհի խոշորագույն սոցիալական ցանցի հիմնադրի ամենամեծ նվիրատվությունն է: Ցուկերբերգի ողջ կարողությունը կազմում է 9,5 մլրդ դոլար:

Նախորդ հոդվածը‘Հարութ Սասունյան. Թուրքերը նպաստում են Հայոց ցեղասպանության հարյուրամյակի գովազդմանը’
Հաջորդ հոդվածը‘Իրաքի նախագահի գրասենյակը հերքել է նախագահի մահվան մասին լուրը’