‘Ցուկերբերգի «մահվան մասին լուրերը չափազանցված են»’

16405

Facebook սոցիալական ցանցը սխալմամբ տեղեկացրել է մի քանի հարյուր օգտատերերի մահվան մասին:

Տեխնիկական խափանումը չի խնայել անգամ սոցցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգին, որի անձնական էջում նույնպես տեղեկություն է հայտնվել, թե ակաունտի օգտատերը վերջերս մահացել է:

Հետո ստիպված են եղել այդ մարդկանց նամակներ ուղարկել և բացատրել, որ իրենց մահվան վերաբերյալ լուրերը սխալ են: Սոցցանցի ղեկավարությունը ներողություն է խնդրել «հանգուցյալ» օգտատերերից՝ այդ կոպիտ սխալի համար, և տեղեկացրել, որ այն արդեն ուղղվել է:

Facebook-ն աշխարհում ամենախոշոր սոցիալական ցանցն է: Ամսական նրա օգտատերերի թիվն անցնում է 1,7 մլրդ-ից:

Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Դոնալդ Թրամփը «հիանալի» նամակ է ստացել Պուտինից’
Հաջորդ հոդվածը‘Յունկեր. Թրամփի ընտրությունը սպառնալիքի տակ է դնում ԱՄՆ-ի և ԵՄ-ի փոխհարաբերությունները’