‘Ցուցակը կգլխավորի Արմեն Մարտիրոսյանը. Մամուլ’

1168

Երեկ երեկոյան, հանրահավաքից հետո, «Ժառանգությունը», ինչպես «Հրապարակին» ասաց կուսակցության խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը, աշխատանքային քննարկումների մեջ էր Երևանի ավագանու համամասնական ցուցակի հարցով:

Րաֆֆի Հովհաննիսյանը կուսակցության անդամներից առանձին-առանձին ճշտել է, թե ում են ցանկանում տեսնել առաջին համարում: Գերակշիռ մասը նախընտրել է Արմեն Մարտիրոսյանին: 2-րդ հորիզոնականում թերևս կլինի Անահիտ Բախշյանը. «Ցուցակում կին պետք է, այդպես համ գեղեցիկ է, համ էլ ընկալելի կլինի, հետո էլ՝ Անահիտը ժողովրդի կողմից ընդունված է»: Ով կլինի երրորդը՝ առայժմ չգիտեն. Րաֆֆին քաղաքացիական սեկտորը ներառելու կողմնակից է:   

Նախորդ հոդվածը‘ՍԴ-ն ականապատեց Սարգսյանի լեգիտիմությունը. Մամուլ’
Հաջորդ հոդվածը‘Զինվորները Երևանի քաղաքապետ կընտրեն արձակուրդում. Մամուլ’