‘Ցուցարարները բողոքի ցույցը կշարունակեն վաղը ‘

1146

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Շրջանառության հարկի մասին» նոր օրենքը ոսկու շուկայի և մի շարք այլ տոնավաճառների աշխատակիցներին կրկին ստիպել է դուրս գալ փողոց: Այսօր նրանք հավաքվել էին կառավարության մոտ: Ինչպես փոխանցում է մեր թղթակիցը, ցուցարարները իրենց այսօրվա առաքելությունը համարել են ավարտված եւ որոշել են վաղը նորից դուրս գալ ցույցի:

Հիշեցնենք, որ ցուցարարները պահանջում էին, որ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանդիպի իրենց հետ, կառավարության ներկայացուցիչը մի քանի անգամ առաջարկել է ցուցարարներին պատվիրակություն կազմել եւ բարձրանալ Աբրահամյանի մոտ, սակայն, ցուցարարները մերժել են: Ցուցարարների բողոքի հիմնական մեխն այն էր, որ կառավարությունը խոստացել էր մինչեւ փետրվարի 1-ը ստիպել խոշոր բիզնեսի ներկայացուցիչներին ապահովել փաստաթղթային մասը, եւ թեկուզ փետրվարի մեկին ընդամենը մի քանի օր է մնացել, սակայն, խոշոր գործարարները համապատասխան փաստաթղթային բազան չեն ապահովել, ինչն էլ հարուցել է մանր ու միջին ձեռնարկատերերի զայրույթը: 

Նախորդ հոդվածը‘ Նալբանդյան. Իրավապահները պետք է դիմեն ԱԳՆ՝ Գյումրիի դեպքերի վերաբերյալ հայ-ռուսական հանձնաժողով ստեղծելու հարցով’
Հաջորդ հոդվածը‘Ըստ Հունան Պողոսյանի՝ Արամ Մանուկյանի դեմ հարձակումը բացահայտվել է «տաք հետքերով» ‘