‘Ցուցարարները գրավել են Կիեւի Արդարադատության նախարարությունը’

1006

Ուկրաինայի ընդդիմադիր ակտիվիստները երեկ երեկոյան գրավել են Կիեւի Արդարադատության նախարարությունը: Այս մասին հայտնել է «Спільна справа» շարժման համակարգող Ալեքսանդր Դանիլյուքը:

Ավելի վաղ՝ հունվարի 25-ին, նույն շարժման անդամները հայտարարել էին Ուկրաինայի Էներգետիկայի եւ Ագրարային քաղաքականության նախարարությունների գրավման մասին:
 
Հիշեցնենք, որ նախորդ գիշեր ցուցարարներին հաջողվել էր նաեւ մուտք գործել Կիեւի Եվրոպայի հրապարակում գտնվող Ուկրաինայի տուն, փոխանցում եմ lenta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Ուկրաինայի ՊՆախարար. Բանակը չի միջամտելու’
Հաջորդ հոդվածը‘«Խաղաղություն Ուկրաինային» քարոզի ժամանակ Հռոմի Պապի կողմից բաց թողնված աղավնիները գրոհի են ենթարկվել. Ֆոտոշարք’