‘Ցուցարարները Կահիրեում հրդեհել են նախագահի նստավայրը’

944

Կահիրեում տասնյակ ցուցարարներ քարեր և պայթուցիկ նյութով լի շշեր են նետել նախագահական նստավայրի ուղղությամբ, տեղեկացնում է ИТАР-ТАСС-ը: Երկրի ղեկավար Մուհամեդ Մուրսիի նստավայրի տարածքից խիտ ծուխ է բարձրանում:

Ականատեսների խոսքերով՝ նախագահական նստավայրի բակում մի քանի ծառ է բռնկվել, և կրակը սպառնում է տարածվել շենքում:

Ոստիկանությունը փորձում է ջրցան մեքենաների օգնությամբ ցրել քարեր նետող ցուցարարներին: Նստավայրի մոտ ՆԳՆ ստորաբաժանումներ են խմբվում:

Զինվորականներին մի պահ հաջողվել է ցուցարարներին ետ մղել շենքի պարսպից: Տուժածների մասին առայժմ տեղեկություն չկա, սակայն շտապօգնության տասնյակ մեքենաներ սլանում են դեպի նստավայրը:

Ուժային կառույցների հետ բախումներ են տեղի ունենում նաև Թահրիրի հրապարակում՝ բրիտանական դեսպանատնից ոչ հեռու: Ըստ ստացված տեղեկատվության՝ այստեղ տասնյակ մարդիկ են տուժել, որոնցից մոտ 20-ը հրազենային վնասվածքներ են ստացել:

Նախորդ հոդվածը‘ԱԺ-ի այս տարվա առաջին նստաշրջանում ընդգրկված է 84 հարց’
Հաջորդ հոդվածը‘Ուգո Չավեսն ավարտել է հետվիրահատական բուժումը’