‘Ցուցարարները վերանվաճել են Կիեւի քաղաքապետարանը ‘

855

Փետրվարի 16-ին ցուցարարներից «ազատագրված» Կիեւի քաղաքապետարանը վերանվաճվել է ցուցարարների կողմից: Չնայած ներկայումս իշխանությունների հետ տարվող բանակցություններին՝ ընդդիմադիրները չեն պատրաստվում լքել շենքը: 

Կատարվածի վերաբերյալ ամբողջ պատասխանատվությունը իր վրա է վերցրել «Նարնջագույն հեղափուխության կոալիցիայի» ղեկավար Սերգեյ Մելնիչենկոն: «Մեզ չեն հետաքրքրում իշխանության եւ ընդդիմության միջեւ ձեռք  բերված պայմանավորվածությունները»,- նշել է Մելնիչենկոն՝ հավելելով, որ «Ուկրաինայի հայրենասերները» դեռեւս կմնան  քաղաքապետարանում: Նա տեղեկացրել է նաեւ, որ իշխանությունները ազատ են արձակել ոչ բոլոր  ձերբակալվածներին, ինչն էլ քաղաքապետարանի շենքը չլքելու հիմնական պատճառ է հանդիսացել: Փոխանցում է Lenta.ru-ն:  

Նախորդ հոդվածը‘Ս.Սարգսյան-գեներալ Մանվել հարաբերությունների էվոլյուցիան. 2008-2014 (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘ Բոյաջյան. «Նիմֆոմանուհու» պրեմիերայի չեղյալ հայտարարումը կինոթատրոնի անգրագետ մարքեթինգի հետևանք է’