‘Ցուցարարները փակել են Կրեշչատիկը և պահանջել Կլիչկոյի հրաժարականը’

1301

Կիևի քաղաքապետարանի մոտ ցույցի մասնակիցների թիվն անցել է երկու հազարից:

Դրանից առաջ ցուցարարները փակել են Կրեշչատիկը և պահանջել Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոյի հրաժարականը, ինչպես նաև կոմունալ վարձերի նվազեցում:

ՆԳ նախարարի խորհրդական Անտոն Գերաշչենկոն հայտարարել է, որ պետք է մշակել բողոքի ակցիաներ անցկացնելու համար պատասխանատվության մեխանիզմները:

Սա առաջին անգամ չէ, որ բողոքի ակցիա է տեղի ունենում՝ Կլիչկոյի հրաժարականի պահանջով: Նույնպիսի ցույց տեղի է ունեցել հունվարի 28-ին: Ցուցարարները պաստառներ էին պարզել՝ «Վիտալյա, давай, до свидания» մակագրությամբ՝ անգլերեն, ռուսերեն և, ինչպես ցուցարարներն էին արտահայտվել՝ «Կլիչկոյի համար հասկանալի գերմաներեն» լեզուներով (նախկին բռնցքամարտիկը երկար տարիներ ապրել է Գերմանիայում):

Փետրվարի վերջին Կիևի շատ ցանցային սուպերմարկետներում սահմանափակումներ են մտցվել առաջին անհրաժեշտության ապրանքներ ձեռք բերելու հարցում: Օրինակ՝ մեկ անձը կարող է գնել երկու շիշ բուսական յուղ, երկու տուփ հնդկաձավար, 3-5 կգ ալյուր և նույնքան շաքար: Հացի, բրնձի, կարտոֆիլի, մսամթերքի և կաթնամթերքի նկատմամբ սահմանափակումներ առայժմ չեն մտցվել, սակայն այդ մթերքների տեսականին խանութներում զգալիորեն կրճատվել է: Փոխանցում է ТАСС-ը:

Նախորդ հոդվածը‘Սվետլանա Դավիդովայի դեմ հարուցված՝ պետական դավաճանության գործը կասեցվել է’
Հաջորդ հոդվածը‘Դևիդ Քեմերոնը մայիսի 9-ի տոնակատարությանը Մոսկվա չի մեկնի’