‘Ցուցարարների երթը ավարտվեց կառավարության մոտ’

896

«Ընդդեմ կենսաթոշակային 5% պարտադիր վճարի» նախաձեռնության անդամների երթը ավարտվեց կառավարության մոտ: Նրանք նախապես հայտարարել էին, որ որեւէ ակնկալիք չունեն կառավարությունից, եւ եկել են այնտեղ ուղղակի ամոթանք տալու եւ հայտարարելու, որ ի հեճուկս Տիգրան Սարգսյանի ցանկությունների՝ չեն արտագաղթելու: 

Բողոքի մասնակիցների առաջիկա անելիքը լինելու է ԱԺ 4 խմբակցությունների և ՄԻՊ-ի հետ համատեղ ընթացակարգի մշակումը և Սահմանադրական դատարան դիմելը: 

Հիշեցնենք, որ Ազգային  ժողովը այսօր 44 կողմ, 56 դեմ հարաբերակցությամբ մերժեց ԱԺ մեկ երրորդի կողմից նախաձեռնված՝ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի կիրառությունը մեկ տարով հետաձգելու վերաբերյալ հայտարարության նախագիծը: 

Նախորդ հոդվածը‘ ԼՂ և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկումն անցել է առանց միջադեպի’
Հաջորդ հոդվածը‘ԱՄՆ Կոնգրեսում նշվեց ԼՂՀ անկախության եւ Սահմանադրության օրը’