‘«Ցտեսություն, Եվրոպա՛» համաժողովի վրա ծախսվել է 17 մլն դրամ. Մամուլ’

1002

Ինչպես հայտնի է, ՀՀ արտաքին գործերի նախարարությունը Եվրոպայի խորհրդում ՀՀ նախագահության շրջանակում այս տարվա հոկտեմբերի 21-22-ին «Պայքար Եվրոպայում ռասիզմի, այլատյացության եւ անհանդուրժողականության դեմ» թեմայով խորհրդաժողով էր կազմակերպել: «Ժողովուրդ»-ը գրում է, որ մեկօրյա այս միջոցառման համար 17 մլն դրամ է ծախսվել: Իհարկե, դժվար է պատկերացնել, թե ինչպես է Էդվարդ Նալբանդյանի ղեկավարած ԱԳՆ-ն արտաքին քաղաքական դաշտում գրանցվող անընդմեջ ձախողումներից հետո սիրտ ունեցել Եվրախորհրդի հետ անհանդուրժողականության հարց քննարկել, բայց, մյուս կողմից՝ հասկանալի է, որ համաժողովը եղել է «ցտեսություն, Եվրոպա՛» տրամադրություններով, քանի որ սեպտեմբերի 3-ից հետո Հայաստանի եվրոպական հակումների մասին խոսելն առնվազն անլուրջ է: Ափսո՛ս պետբյուջեից դուրս գրված շուրջ 50 հազար ԱՄՆ դոլարը:

Նախորդ հոդվածը‘ՀՀԿ-ի «քֆուրը». «ՕԵԿ ըլնեմ, թե խաբում եմ».Մամուլ’
Հաջորդ հոդվածը‘ Գազի մասին հինգ հոգով յոթ երգ են երգում. Մամուլ’