‘Փախստականների կենտրոնի աշխատակցուհու սպանությունը ցնցել է Շվեդիան’

1273

Շվեդական ոստիկանությունը ձերբակալել է 15-ամյա մի ներգաղթյալի, որը կասկածվում է Գյոթեբորգի մերձակա՝ փախստականների կենտրոնի 22-ամյա աշխատակցուհու սպանության մեջ:

Ավելի վաղ հաղորդվել է, որ ապաստան ստանալու խնդրով Շվեդիայում  գտնվող անչափահաս փախստականների կենտրոնի աշխատակցուհին մահացել է հիվանդանոցում դանակով հասցված վերքերից: Աղջկա անունը չի հաղորդվում:

Սպանության վայր այցելելով՝ Շվեդիայի վարչապետ Ստեֆան Լյովենը տեղի ունեցածն անվանել է սոսկալի հանցագործություն և հայտարարել, որ շվեդներից շատերը վախենում են, որ փախստականների կողմից նման հարձակումները կարող են կրկնվել:

Ներգաղթի հարցերով շվեդական գործակալությունը տեղեկացրել է, որ վերջերս փախստականների ճամբարներում սպառնալիքների և բռնության դեպքերի թիվը կրկնապատկվել է:

Անցյալ տարի Շվեդիա են ժամանել ռեկորդային թվով՝ ավելի քան 150 հազար փախստականներ: Եվրամիության երկրների շարքում Շվեդիան, որպես փախստականների համար հրապուրիչ երկիր, երկրորդ տեղում է՝ Գերմանիայից հետո: Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Բենզինային թալան Հայաստանում (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Qatar Airways-ը դեպի Երևան ուղիղ չվերթներ կիրականացնի’