‘Փախստականների ճամբարն Իրաքում ենթարկվել է ականանետային գնդակոծության, կան զոհեր և վիրավորներ’

764

Առնվազն վեց մարդ զոհվել է,  40-ը վիրավորվել են Իրաքում փախստականների ճամբարի ականանետային գնդակոծության արդյունքում, տեղեկացնում է France-Presse գործակալությունը՝ հղում անելով տեղական իշխանություններին:

Վրանային ճամբարի ուղղությամբ, որի տեղում նախկինում ամերիկյան Camp Liberty ռազմաբազան էր գտնվում, շաբաթ առավոտյան արձակվել է առնվազն 35 արկ: Զոհերի և վիրավորների մեծ մասն իրանցի այլախոհներ են, տուժածների թվում կան նաև Իրանի ոստիկանության սպաներ, հաղորդում է РИА Новости-ն: Առայժմ Իրաքում գործող զինված խմբավորումներից ոչ մեկը չի ստանձնել հարձակման պատասխանատվությունը:

Նախորդ հոդվածը‘Մոուրինյոյին իր սխալներն են հիշեցնում’
Հաջորդ հոդվածը‘Գազի գինը չհայտնելը՝ քրեական հանցագործությու՞ն ‘