‘Փակված ճանապարհների եւ գծերից հանված երթուղայինների մասին տեղեկություններ չկան ‘

928

«Ժառանգություն» կուսակցության մամլո խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը քիչ առաջ iLur.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ իրենք որեւէ տեղեկատվություն չունեն Երեւան մտնող մայրուղիների փակման կամ գծերից հանված երթուղայինների վերաբերյալ: Հիշեցնենք, որ քիչ առաջ Ազատության հրապարակում մեկնարկել է Րաֆֆի Հովհաննիսյանի հրավիրած հետընտրական հանրահավաքը: Նա տեղեկացրեց նաու, որ Հովհաննիսյանը չի հանդիպել Սերժ Սարգսյանի հետ: Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանի մամուլի խոսնակ Արմեն Արզումանյանը հայտարարել է, որ Սարգսյանը պատրաստ է հանդիպել Հովհաննիսյանի հետ:

Նախորդ հոդվածը‘Բնական է, չէ՞, որ մտքովս անցավ, թե որտեղ են «վճռականները»’
Հաջորդ հոդվածը‘Մեկնարկեց Րաֆֆի Հովհաննիսյանի հրավիրած հանրահավաքը (լրացված, ուղիղ միացում)’