‘Փակ են Լոռու մարզի Հարթագյուղ և Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհները ‘

1261

ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 21-ի ժամը 10.00-ի դրությամբ բոլոր միջպետական և միջհամայնքային ավտոճանապարհները հիմնականում անցանելի են, տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Փակ են Լոռու մարզի Հարթագյուղ, Գեղարքունիքի մարզի Բերդ-Ճամբարակ, Վերին Գետաշեն-Մադինա, Սոտք-Քարվաճառ ավտոճանապարհները և Սելիմի Լեռնանցքը:
Դժվարանցանելի են Լոռու մարզի Տաշիրի շրջանի գյուղերի ավտոճանապարհները: Չարենցավան-Երևան, Հրազդան-Երևան ավտոճանապարհներին առկա է մերկասառույց:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն մինչև 30 նստատեղ ունեցող ավտոմեքենաների համար` անվաշղթաների կիրառման դեպքում:
Կատարվում են ճանապարհների մաքրման և մշակման աշխատանքներ:

Նախորդ հոդվածը‘Օրվա աստղագուշակ’
Հաջորդ հոդվածը‘Արգելափակված 250 մեքենա` Ջամշլու-Ծիլքար ավտոճանապարհին’