‘Փակ են Վարդենյաց լեռնանցքը և Բերդ- Ճամբարակ ավտոճանապարհը’

1118

Տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 19-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ,  Թալինի, Ապարանի, Արագածի, Մարալիկի, Արթիկի,  Սպիտակի, Վանաձորի, Աբովյանի, Հրազդանի ավտոճանապարհներին և Դիլիջանի ոլորաններում տեղում է ձյուն:

Բքի և անբավարար տեսանելիության պատճառով փակ են Բերդ- Ճամբարակ ավտոճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը:

Գիշերը` ժամը 01:30-ի դրությամբ, բացվել է Հոռոմ-Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհի Ծաղկահովիտ-Ալագյազ հատվածը:

Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:

Նախորդ հոդվածը‘Իսրայելը կհետևի, թե Իրանն ինչպես է կատարում գործարքի պայմանները’
Հաջորդ հոդվածը‘ՄԻ-5-ը ճանաչվել է լավագույն գործատուն գեյերի համար’