‘Փակ է Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը’

1133

Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 12-ի ժամը 12.30-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:

Փակ է Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը:

Դժվարանցանելի են Սոթք-Քարվաճառ, Գորիս-Սիսիան և Ճամբարակ-Դրախտիկ ավտոճանապարհները:

Սյունիքի մարզի Գորիս-Կապան ավտոճանապարհի 28-32-րդ կմ-ին՝ Թասի ոլորաններում, Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ առկա է մերկասառույց: 

ՏԿԱԻ նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս վերոնշյալ ճանապարհահատվածներով երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում` ձմեռային անվադողերով:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

Նախորդ հոդվածը‘ԱԺ-ն ՄԻՊ է «ընտրում». Ուղիղ’
Հաջորդ հոդվածը‘Գիտնականները հաստատել են Էնշտեյնի կանխագուշակած գրավիտացիոն ալիքների գոյությունը’