‘Փակ է Բերդ– Ճամբարակ ավտոճանապարհը:’

1105

ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 22-ի ժամը 12.00-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհները, լեռնանցքները հիմնականում անցանելի են, տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Փակ են Լոռու մարզի Հարթագյուղ, Գեղարքունիքի մարզի Բերդ – Ճամբարակ ավտոճանապարհները:

Դժվարանցանելի են Գեղարքունիքի մարզի Սոթք – Քարվաճառ (ԼՂՀ), Լոռու մարզի Տաշիրի տարածաշրջանի միջհամայնքային ավտոճանապարհները:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն մինչև 30 նստատեղ ունեցող ավտոմեքենաների համար` անվաշղթաների կիրառման դեպքում:

Կատարվում են ավտոճանապարհների մաքրման և մշակման աշխատանքներ:

Նախորդ հոդվածը‘«Զվարթնոց» օդանավակայանում հետախուզվող է հայտնաբերվել’
Հաջորդ հոդվածը‘Հայտնի է Սուրբ Սարգսի տոնի առիթով կազմակերպվելիք միջոցառումների ցանկը’