‘Փակ է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը. որոշները դժվարանցանելի են’

914

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ  փետրվարի 28–ին` ժամը 09:30–ի  դրությամբ, Գորիս – Սիսիան ավտոճանապարհին, ինչպես նաև Ստեփանավանի միջպետական ճանապարհի 137կմ- 141կմ հատվածում տեղ- տեղ մերկասառույց է:

Սպիտակի, Ստեփանավանի, Տաշիրի, Թումանյանի տարածաշրջաններում տեղում է  թույլ ձյուն, իսկ Տավուշի և Նոյեմբերյանի տարածաշրջաններում  մառախուղ է: 

Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: 

ԱԻ նախարարության տվյալներով՝ փակ է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է մինչև 30 նստատեղ ունեցող տրանսպորտային միջոցների համար` անվաշղթաների կիրառման դեպքում:

Նախորդ հոդվածը‘Այսօր ցերեկը հնարավոր են տեղումներ’
Հաջորդ հոդվածը‘Վովա Գասպարյանը պարգևատրվել է «Մանթաշյանի ասպետ» շքանշանով’