‘Փակ շուկան՝ «Երեւան Սիթիի» տեսքով. Տեսանյութ’

1869

«Երևան Սիթի»-ի վերածված նախկին Փակ շուկան այսօր բացվել է, սակայն դեռևս միայն որպես շուկա։ Tert.am-ի փոխանցմամբ, անճանաչելի դարձած շուկայի միայն առաջին փոքրիկ հատվածն է նախատեսված միրգ, բանջարեղենի վաճառքի համար, որտեղ առևտուր է իրականացնում ընդամենը երեք-չորս վաճառասեղան։

Այնուհետև մեծ դեղատուն է, և արդեն սուպերմարկետը, որն այսօր դեռևս բաց չէր։ Մտնել արգելեցին՝ նշելով, թե աշխատանքները դեռևս չեն ավարտվել։

Ներսում աչքի է զարնում շարժասանդուղքը, ինչը նշանակում է, որ առևտուր երկրորդ հարկում էլ կիրականացվի։

 

Նախորդ հոդվածը‘Եվրոպական ուիքենդ. ՄՅՈՒ-ի նոր հերոսն ու փայլող ծերունիներ Իտալիայում’
Հաջորդ հոդվածը‘«Սուպերկլասիկո». «Ռիվեր Պլեյտ» — «Բոկա Խունիորս» 0-1 (Տեսանյութ)’