‘Փակ փողոցների ցանկը ենթարկվել է որոշակի փոփոխության ‘

3946

«Էրեբունի-Երևան-2794» տոնակատարության օր մայրաքաղաքում տրանսպորտային տեղաշարժի համար լրացուցիչ դժվարություններ չառաջացնելու նպատակով՝  որոշակի փոփոխության է ենթարկվել տոնակատարության օրը փակ փողոցների նախապես հայատարարված ցանկը։ Այդ մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի մամլո ծառայությունը:

Ըստ այդմ, 2012թ. հոկտեմբերի 14-ին, առավոտյան ժամը 8։30-ից ավտոտրանսպորտի համար փակ կլինեն.

Մաշտոցի պողոտան, Գր.Լուսավորչի, Զաքյան, Վազգեն Սարգսյան, Իտալական, Բեյրութի, Արգիշտիի, Ամիրյան, Մելիք Ադամյան, Պուշկինի, Թումայնան, Օրբելու փողոցները:

Խորենացու փողոցը` Մաշտոցի պողոտայից մինչև Ագաթանգեղոսի փողոց ընկած հատվածը:

Տիգրան Մեծի պողոտան` Հանրապետության հրապարակից մինչև Խանջյան փողոց ընկած հատվածը:

Սայաթ Նովա փողոցը` Մաշտոցի պողոտայից մինչև Խանջյան փողոց ընկած հատվածը:

Մոսկովյան փողոցը` Բաղրամյան պողոտայից մինչև Տերյան փողոց ընկած հատվածը:

Իսահակյան փողոցը` Բաղրամյան պողոտայից մինչև Տերյան փողոց ընկած հատվածը:

Նալբանդյան փողոցը` Հանրապետության հրապարակից մինչև Մոսկովյան փողոց ընկած հատվածը:

Կորյունի փողոցը` Մաշտոցի պողոտայից մինչև Տերյան փողոց ընկած հատվածը:

Ժամը 14:30-ից կբացվեն Արգիշտիի, Գր. Լուսավորչի, Խորհրդարանային փողոցները:

Ժամը 22:30-ից երթևեկության համար փակ կմնան միայն Մաշտոցի պողոտայից, Գր.Լուսավորչի, Ագաթանգեղոսի, Խանջյան փողոցներից և Սայաթ-Նովայի պողոտայից դեպի Հանրապետության հրապարակ տանող բոլոր փողոցները։

Նախորդ հոդվածը‘Մոսկվայի «Դինամո». Մինչեւ Մովսիսյանը մենք այլ խնդիրներ ունենք’
Հաջորդ հոդվածը‘Մահափորձի հեղինակների ինքնությունը պարզվել է ‘