‘Փայեթ. ԱՄՆ-ը չի ճանաչի Ղրիմի հանրաքվեի արդյունքները’

914

Ամերիկայի Միացյալ Նահանգները չի ճանաչի Ղրիմի Ինքնավար Հանրապետության հետագա կարգավիճակի մասին հանրաքվեի արդյունքները, հայտարարել է Ուկրաինայում ԱՄՆ դեսպան Ջեֆրի Փայեթը: «ԱՄՆ-ը պատրաստ չէ ընդունել, այսպես կոչված՝ հանրաքվեի որևէ արդյունք, որը  մտադիր են անցկացնել վեց օր հետո»,- հայտարարել է դիվանագետն այսօր Կիևում: Ըստ Փայեթի՝ ԱՄՆ-ը շարունակում է Ղրիմը համարել Ուկրաինայի մի մասը:

Ուկրաինայի կենտրոնական իշխանությունները և միջազգային հանրությունը հայտարարել են հանրաքվեի ոչ օրինական լինելու մասին: Ուկրաինական դատարանները կասեցրել են Ղրիմում հանրաքվե անցկացնելու որոշումը, փոխանցում է podrobnosti.ua-ն:

Նախորդ հոդվածը‘Կանդինսկին և նրա այլաբանական եռանկյունին’
Հաջորդ հոդվածը‘ Տարածաշրջանում խաղաղություն և կայունություն հնարավոր չէ՝ առանց Իրանի քաղաքական կամքի’