‘
Գործարար Փայլակ Հայրապետյանը ճանաչվել է տուժող` ոստիկանության ՔԳՎ ՀԿԳ քննության վարչությունում քննվող քրեական գործի շրջանակներում: Այս մասին գրում է «168 ժամ» թերթը` հավելելով, որ քննելով գործի նյութերը` պարզվել է, որ Աշոտ Սուքիասյանը, չարաշահելով Փայլակ Հայրապետյանի վստահությունը,խաբեությամբ հափշտակել է առանձնապես խոշոր չափերի` 4 միլիարդ 25 միլիոն 675 հազար դրամ գումար, ինչպես նաև Փ.Հայրապետյանին, նրա որդուն` Վարդան Հայրապետյանին, և նրա ազգական Գագիկ Ղարիբյանին խաբեությամբ պատճառել է առանձնապես խոշոր չափերի` 11 միլիարդ 453 միլիոն 198 հազար դրամի գույքային վնաս:
Թերթը նաև հիշեցնում է, որ այս տարվա հունիսի 17-ին Աշոտ Սուքիասյանին մեղադարնք է առաջադրվել՝ առանձնապես խոշոր չափերով խարդախության, խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս պատճառելու և հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով եկամուտներն օրինականացնելու համար:
Ա.Սուքիասյանի գտնվելու վայրի անհայտ լինելու պատճառով նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում:
Ըստ արդեն տուժող ճանաչված Փայլակ Հայրապետյանի և հետագայում «Հետքի» հրապարակումների՝ Աշոտ Սուքիասյանը գործել է վարչապետ Տիգրան Սարգսյանի և նավասարդ արքեիսկոպոս Կճոյանի հետ համատեղ:
‘