‘Փայտի արտադրամասում հրդեհ է բռնկվել’

837

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, այսօր, ժամը 05.00-ին, ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Արա Սարգսյան 4 հասցեում ՝ փայտի արտադրամասում:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ և ՃԿԿ ԱԻ արձագանքման խումբը:
Հրդեհը մեկուսացվել է 05.36-ին, մարվել՝ 05.51-ին:
Պարզվել է, որ «Դեկորատիվ» գործարանի տարածքում՝ փայտամշակման արադրամասում, այրվել է արտադրամասի տանիքը՝ 20քմ, բակում տեղադրված փայտ՝ 8 խմ, կրպակ՝ 9 քմ և 8 հատ փայտյա դուռ:

Նախորդ հոդվածը‘Խմբագրական. Կոնգրեսի ձեռքով կրակից հանած շագանակները շատ համեղ են’
Հաջորդ հոդվածը‘Ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց’