Փանջշերում դիմադրության ուժերը հայտարարել են 350 թալիբի ոչնչացնելու մասին

441

Փանջշերում դիմադրության ուժերը հայտարարել են, որ գիշերվա ընթացքում սպանել են «Թալիբան» շարժման 350 գրոհայինների, նրանց զենքն առգրավվել է, ասվում է Աֆղանստանի ազգային դիմադրության ճակատի հաղորդագրության մեջ։

«Անցյալ գիշեր ազգային դիմադրության մարտիկները սպանել են «Թալիբանի» 350  ահաբեկիչների, երբ նրանք փորձել են շրջաններ գրավել Փանջշերի հովտում։ Նրանց զենքն առգրավվել է»,- ասվում է ճակատի հաղորդագրության մեջ, որը տեղադրվել է Twitter-ում։

Փանջշերը շարունակում է մնալ թալիբների վերահսկողությունից դուրս գտնվող միակ գավառը Աֆղանստանում։

Փոխանցում է ria.ru-ն։

Նախորդ հոդվածըՓանջշերում հայարարել են, որ «Ալ-Քաիդան» միացել է թալիբներին
Հաջորդ հոդվածըԻսպանիայում ձերբակալվել է քրեական հեղինակություն Աբուլաձեն