Փանջշերում հայարարել են, որ «Ալ-Քաիդան» միացել է թալիբներին

608

Աֆղանստանի դիմադրության ճակատը հայտարարել է, որ ահաբեկչական «Ալ-Քաիդա» կազմակերպությունը միացել է «Թալիբան» շարժմանը՝ ընդդիմության դեմ պայքարում։

«ԱՄՆ-ը նահանջեց, պատմությունը կրկնվում է»,- ասվում է Twitter-ում նրանց գրառման մեջ։

Ավելի վաղ Al-Jazeera հեռուստաալիքը հաղորդել է, որ նոր իշխանությունները որոշել են ռազմական գործողություններ սկսել իրենց քաղաքականությանը չհամաձայնողների դեմ։

«Ակ-Քաիդան» ամենախոշոր միջազգային ահաբեկչական կազմակերպություններից մեկն է, որի հաշվին բազմաթիվ հարձակումներ կան, այդ թվում՝ 2001 թ․ սեպտեմբերի 11-ի ահաբեկչական գործողություններն ԱՄՆ-ում։

Փոխանցում է ria.ru-ն։

Նախորդ հոդվածըԵՄ պաշտպանության նախարարները քննարկում են հետաֆղանստանյան ռազմավարությունը
Հաջորդ հոդվածըՓանջշերում դիմադրության ուժերը հայտարարել են 350 թալիբի ոչնչացնելու մասին