‘Փաշազադեն հորդորում է Գարեգին Բ-ին «ազդեցություն գործադրել» ՀՀ իշխանությունների վրա’

1270

Կովկասի մահմեդականների վարչության ղեկավար, Ադրբեջանի հոգևոր առաջնորդ շեյխուլիսլամ Ալլահշուքյուր Փաշազադեն պատասխանել է Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի նամակին:

Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Փաշազադեն, մասնավորապես, կոչ է արել Վեհափառին իր հեղինակությունն օգտագործելով ազդեցություն գործադրել Հայաստանի իշխանությունների վրա, որպեսզի վերջիններս «դուրս բերեն զորքերը Ադրբեջանի տարածքից և խելամիտ դիրքորոշում որդեգրեն խաղաղ բանակցությունների ժամանակ»:

Հիշեցնենք՝ Ամենայն Հայոց կաթողիկոսը օգոստոսի 5-ի իր նամակում Կովկասի մահմեդականների հոգևոր առաջնորդին կոչ էր արել ջանքեր գործադրել, որպեսզի Ադրբեջանի իշխանությունների կողմից չվտանգվի Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը:


Նախորդ հոդվածը‘Փաստաբան. iLur.am-ի եւ «Հրապարակ»-ի գործի նպատակը խոսքի ազատության փլուզումն է (Տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Ինդոնեզիան հարեւաններին մեղադրում է մշակութային արժեքները գողանալու մեջ’