Փաշինյանը երկաթը տաք-տաք է ծեծում. «Հրապարակ»

386

Կարող ենք, իհարկե, ակադեմիական քաղաք կառուցելու Նիկոլ Փաշինյանի գաղափարը, որը բենդերական Նյու Վասյուկի կառուցելու գաղափարին շատ նման է, համարել պարզապես պարապ մարդու հիվանդ ուղեղի արգասիք, որը երբեք իրականություն չի դառնա, բայց մի բան պարզ է, որ Փաշինյանը փորձում է նախկինների նման ինչ-որ բանով մնալ ՀՀ պատմության մեջ: Որպեսզի ոչ թե հողեր հանձնած, 5 հազար տղայի զոհվելու պատճառ դարձած ղեկավար հիշվի, այլ գոնե մեկ գրանդիոզ պրոյեկտ իրականացրած վարչապետ: 

Լեւոն Տեր-Պետրոսյանը պատմության մեջ մնալու է որպես հաղթած ու հողեր գրաված նախագահ, որի ժամանակ նաեւ սովետական գերտերությունից անջատվեցինք ու անկախ պետություն դարձանք` պատվով հաղթահարելով անցումային շրջանի բոլոր դժվարությունները: Ռոբերտ Քոչարյանը պատմության մեջ մնալու է որպես 90-ականների հաղթանակները պահպանած եւ տնտեսական բում իրականացրած նախագահ, որի ժամանակ նաեւ մեծ կառուցապատում իրականացվեց․ միայն Հյուսիսային պողոտան բավական է, որ նրան հիշեն: Սերժ Սարգսյանն էլ կմնա որպես 10 խաղաղ տարի ապահոված եւ իր նախորդներից ժառանգածը քամուն չտված նախագահ: Իսկ ինչպե՞ս է մնալու Նիկոլ Փաշինյանը` արյուն ու արցունք բերած, Եռաբլուրը մեծացրած, համակարգային ավերումներ իրականացրած մեկը, որը պառակտել է մեր հասարակությանը եւ ձախողել երկրի կառավարումը: Ուստի միանգամայն բնական է, որ նա փորձում է նաեւ ինչ-որ բան կառուցել եւ ավելի լավ բան չի մտածել, քան Աշտարակում ակադեմիական քաղաքի ստեղծումը, ուր կտեղափոխվեն հայաստանյան 8 բուհեր: 

Ամբողջական տեքստը կարդալ այստեղ

Նախորդ հոդվածը15-ամյա ռուս թենիսիստուհին հաղթել է աշխարհի 14-րդ ռակետին
Հաջորդ հոդվածըՎաշինգտոնը պատժամիջոցներ է սահմանում ԱԴԾ-ի և ԻՀՊԿ-ի դեմ