‘Փաշինյանը մեկնում է Լիբանան’

3877

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի մամլո խոսնակ Արման Եղոյանը հայտնում է, որ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 20-ին երկօրյա աշխատանքային այցով կմեկնի Լիբանան:

Այցի շրջանակում Նիկոլ Փաշինյանը հանդիպումներ կունենա Լիբանանի բարձրագույն ղեկավարության՝ նախագահ Միշել Աունի, վարչապետ Սաադ Հարիրիի, խորհրդարանի նախագահ Նաբիհ Բըրիի հետ։

Նախատեսված են նաև Նիկոլ Փաշինյանի հանդիպումները Լիբանանի հայ համայնքի ներկայացուցիչների և Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի հետ, ինչպես նաև այցելություն Բեյրութի հայկական հոգևոր-մշակութային կենտրոններ, կրթական հաստատություններ:

Նախորդ հոդվածը‘Արամի 23 հասցեի հուշարձան-շենքին վնաս հասցնելու դեպքի առթիվ քրգործ է հարուցվել’
Հաջորդ հոդվածը‘Օրվա ցիտատ. Շարմազանով. ՀՀԿ-ն պետք է մասնակցի, հակառակ պարագայում կունենանք նոր քաղաքական մենաշնորհ’