Փաշինյանի հրաժարականը պահանջողները հարձակվել են Արմեն Մարտիրոսյանի վրա

427

Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող ցուցարարները երեկ Լեոյի փողոցում հարձակվել են «Անտարես» հոլդինգի տնօրեն, հրատարակիչ Արմեն Մարտիրոսյանի վրա։

Մարտիրոսյանը այդ կապակցությամբ գրել է․

«Երեկոյան 21:00-ին հանդիպման էի գնում։ Լեոյի փողոցում ցույց էր։ Ամբոխից ինձ տեսնելուն պես սկսեցին հայհոյել ու շշեր շպրտել իմ կողմ։ Քանի դեռ կանգնած նայում էի նրանց, ոչ ոք չէր համարձակվում իմ կողմ գալ։

Դիմեցի ոստիկաններին, որ պաշտպանեն ինձ։

Հրահանգեցին, որ արագ հեռանամ։

Ես ենթարկվեցի ոստիկանների պահանջին և սկսեցի հեռանալ, այդ ժամանակ ոհմակը մեջքից հարձակվեց ինձ վրա։

Շատ խեղճ էին:

Ես լավ եմ:

Շնորհակալ եմ զորակցելու համար»:

Նախորդ հոդվածըUFC-ի նախագահ.ՄաքԳրեգորը դեռ պատրաստ չէ մենամարտերի
Հաջորդ հոդվածըԲայդենն այդ հարցը բարձրացրել է երեք ամիս առաջ