‘Փաշինյանն առաջարկում է 8 պաշտոնյաների կոչումներ շնորհել ‘

1895

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սահմանադրության օրվա կապակցությամբ առաջարկել է  կոչումներ շնորհել մի խումբ պաշտոնյաների: Այդ մասին Փաշինյանը գրառում է կատարել «Ֆեյսբուք»-ի իր էջում:  

Փաշինյանն առաջարկել է. 

— ՀՀ ԶՈւ ԳՇ պետի առաջին տեղակալ Օնիկ Գասպարյանին շնորհել գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում,

— ՀՀ ԶՈւ կապի զորքերի պետ Թեմուր Շահնազարյանին շնորհել գեներալ-մայորի զինվորական կոչում,
— ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին շնորհել արդարարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստճան, 
— ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանին շնորհել գեներալ-մայորի զինվորական կոչում, 
— ՀՀ ոստկանության պետ Վալերիյ Օսիպյանին շնորհել գեներալ-մայորի զինվորական կոչում, 
— Քննչական կոմիտե նախագահ Հայկ Գրիգորյանին շնորհել արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան, 
— ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանին շնորհել արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան, 
— Պետական պահպանության ծառայության պետ Գրիգորի Հայրապետովին շնորհել գեներալ-մայորի զինվորական կոչում:

Որոշումներն ուժ մեջ կմտնեն Հանրապետության նախագահի կողմից համապատասխան հրամանագրերը ստորագրելուց հետո:

Նախորդ հոդվածը‘Ռոուհանին միջուկային գործարքի մասնակիցներին դիմել է կոչով’
Հաջորդ հոդվածը‘Croatia Grand Chess Tour․ Լեւոն Արոնյանն ուժեղ էր Սերգեյ Կարյակինից’