‘Փաուեր. «Երբ որդիս հետս վիճում է, սպառնում է, որ կմեկնի Ռուսաստան»’

936

ՄԱԿ-ում ԱՄՆ ներկայացուցիչ Սամանտա Փաուերը՝ ՄԱԿ-ում Ռուսաստանի ներկայացուցիչ Վիտալի Չուրկինի ամենակատաղի ընդդիմախոսը, կատակել է, թե իր մանկահասակ որդին երբ վիճում է իր հետ, սպառնում է, որ կմեկնի Ռուսաստան:

««Ես քեզ ատում եմ, ես կգնամ Ռուսաստան Պուտինի մոտ»,- ինձ սպառնում է նա հետս վիճելիս»,- պատմել է Փաուերը Վաշինգտոնում «Ռազմավարական և միջազգային հետազոտությունների կենտրոն»-ին տված հարցազրույցում:

Լրագրող և քաղաքագետ Սամանտա Փաուերը, մինչ ՄԱԿ-ի մշտական ներկայացուցիչ դառնալը (2013 թ. օգոստոսից), Հարվարդի համալսարանի դասախոս էր: Նա  2003 թ. Պուլիցերյան մրցանակակիր է, նախընտրական քարոզարշավի ժամանակ եղել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի ավագ խորհրդականը  արտաքին քաղաքականության հարցերով: Փաուերն ընդգրկվել է մոլորակի 100 ամենազդեցիկ մարդկանց ցուցակում: Փոխանցում է ТАСС-ը:

Նախորդ հոդվածը‘Քեթրինի Միհրանը Հայ դատի պահանջատիրական բնույթը յուրովի է հասկացել (լուսանկարներ)’
Հաջորդ հոդվածը‘Պոռոշենկոն խորհրդական է նշանակել միլիարդատեր Յուրի Կոսյուկին’