‘Փաստաբանը Պլատինիի պատիժը համարում է չափազանց խիստ և սկանդալային ‘

1099

ՈւԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինիի փաստաբան Տիբո դ´Ալեն իր հաճախորդի նկատմամբ ՖԻՖԱ-ի հետաքննական պալատի առաջադրած ֆուտբոլային գործունեությունից ցմահ զրկման պահանջը համարում է չափազանց խիստ և սկանդալային պատիժ։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ՖԻՖԱ-ի էթիկայի հանձնաժողովից անկախ արբիտրաժային պալատը ևս գործ է բաց արել Պլատինիի և ՖԻՖԱ-ի նախագահ Յոզեֆ Բլատերի դեմ։ Հետաքննական պալատը խորհուրդ է տվել Պլատինիի նկատմամբ ֆուտբոլային գործունեությունից ցմահ զրկման պատիժ կիրառել։ Բլատերի համար առաջարկված պատժամիջոցի մասին դեռ հայտնի չէ. նրա ներկայացուցիչները հրաժարվել են  մեկնաբանություններ տալ։ Պաշտոնյաների գործերի վերաբերյալ որոշումների մասին հայտնի կդառնա դեկտեմբերին։

Հիշեցնենք, որ Բլատերն ու Պլատինին մեղադրվում են ապօրինի գործարքներ կատարելու մեջ։ 2011-ին Բլատերը ՈւԵՖԱ-ի նախագահի հաշվին 2 մլն շվեյցարական ֆրանկ է փոխանցել և վստահեցնում է, որ դա արել է նրա՝ 1999-2002 թթ. կատարած աշխատանքի դիմաց։

Նախորդ հոդվածը‘Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է ‘
Հաջորդ հոդվածը‘ԱԱԾ. Երեւանում հայտնաբերվել է ծանր հանցագործություններ նախապատրաստող «խմբակցություն», բայց սա ՀՀԿ-ն չէ’