‘Փաստաբանին չեն թույլատրում հանդիպել ԱՐՏլաբի տղաների հետ’

1119

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Բաղրամյան պողոտայից Արաբկիրի ոստիկանություն են բերման ենթարկվել ԱՐՏլաբի տղաներ Արթուր և Արա Պետրոսյանները, Կարեն Օհանյանը և Էդուարդ Ամրոյանը:

Քիչ առաջ iLur.am-ի հետ զրույցում տղաների փաստաբան Ինեսա Պետրոսյանը  հայտնեց, որ մոտ կես ժամ է, ինչ գտնվելով ոստիկանության բաժանմունքում` հնարավորություն չունի հանդիպելու տղաների հետ: Ավելին` փաստաբանը մտավախություն ունի, որ այս պահին տղաների նկատմամբ բռնի ուժ է կիրառվում, սակայն իր հետ զրույցում ոստիկանությունը հերքել է այս հանգամանքը:

Նախորդ հոդվածը‘Արարատում պատրաստվում են անջատել էլեկտրական հոսանքը’
Հաջորդ հոդվածը‘Արարատում քվեարկությանը մասնակցել է ընտրողների 67.57%-ը’