Փաստաբան․ Այդ տարածքներում ահաբեկություն կլինի

680

Այն տարածքներում, որտեղ ՌԴ ԶՈՒ վերադասավորումներից հետո մտել են ուկրաինական զորքերը, Ռուսաստանին աջակցող բնակչությանը «արյունալի տեռոր» է սպասվում  ուկրաինացի վրիժառուներից, РИА Новости-ին տված հարցազրույցում հայտարարել է ուկրաինացի քաղաքական գործիչ Վիկտոր Մեդվեդչուկի փաստաբան Վալենտին Ռիբինը։

«Այնտեղ՝ այդ տարածքներում, հիմա բացարձակ տեռոր կլինի նրանց նկատմամբ, ովքեր պաշտպանել են ռուսաստանցիներին։ Ընդ որում՝ մենք դրա վատթարագույն դրսևորման ականատեսը կդառնանք, երբ հարևանները կմատնեն այն մարդկանց, ովքեր աջակցել են Ռուսաստանի Դաշնությանը։ Հարևանները կմատնեն։ Հարևանները կպատմեն՝ այ սա, այ նա, այ մյուսը վատն են»,- հայտարարել է Ռիբինը։

Փաստաբանը նշել է, թե ինչ վերաբերում է Ռուսաստանին պաշտպանած մարդկանց գործողությունների դատական որակավորմանը, ապա «գուշակելու իմաստ չկա», և ավելի լավ կլինի, որ նրանց փորձի պատասխանատվության կանչել պետությունը, քան ուկրաինացի վրիժառուները, որոնք «պարզապես կլուծեն նրանց հարցերը»։

«Դա արյունալի տեռոր կլինի։ Ցավոք՝ այդպես է»,- ասել է փաստաբանը։

Փոխանցում է ria ru-ն։

Նախորդ հոդվածըԴե Խեան կարող է կարիերան շարունակել Իտալիայում
Հաջորդ հոդվածըՌԴ ԱԳՆ․ Ռուսաստանն սպասում է ԵՄ արձագանքին