‘Փաստաբան. Արտակ Բուդաղյանի զենքն առանց փամփուշտների է եղել’

935

ԳԱԼԱ-ի ունեցած տեղեկությունների համաձայն՝ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ «Լիսկա» Խաչատրյանի տան մոտ տեղի ունեցած արյունալի միջադեպի հետևանքով վիրավորված գնդապետ Արտակ Բուդաղյանի մոտ գտնված զենքում փամփուշտներ չեն եղել:

Աղբյուրը փորձել է վերջինիս փաստաբան Հայկ Ալումյանից ճշտել ինֆորմացիայի իսկությունը, ով հաստատել է տեղեկությունը եւ փոխանցել է, որ Արտակ Բուդաղյանի հրացանը միջադեպի օրը չի եղել տեխնիկապես պատրաստի վիճակում, որով հնարավոր լիներ կրակել: Հայկ Ալումյանը շեշտեց, որ Բուդաղյանի հրացանի մեջ փամփուշտ չի եղել: Փամփուշտ չի հայտնաբերվել նաև Բուդաղյանի մոտ: Փաստաբանը  նշել է նաև, որ քրեական գործի նյութերում արդեն առկա են համապատասխան փաստեր` ասվածի վերաբերյալ:

Նախորդ հոդվածը‘Ամփոփվեց «Ոսկե ծիրանի» չորրորդ օրը’
Հաջորդ հոդվածը‘Քաղաքացին հրաժարվել է վերադարձնել անասունները’