‘Փաստաբան. Բուդաղյաններին կրակողների թվում «հանրությանը հայտնի անձ է»’

1645

Գնդապետ Արտակ Բուդաղյանը պատմել է, որ իրեն եւ  եղբորը` Ավետիք Բուդաղյանին, կրակել են մեջքից, ըստ NEWS.am-ի թղթակցի, ասել է Բուդաղյանների փաստաբան Հայկ Ալումյանը: «Երբ տեսանյութն ամբողջությամբ, ոչ թե մոնտաժված եղանակով, դրվի շրջանառության մեջ, դուք բոլորդ կտեսնեք, թե ով էր կրակում»,- նշելէ նա: 

Հարցին, թե դա հանրությանը հայտնի մե՞կն է` փաստաբանը դրական է պատասխանել` «այո, այո»:  Իսկ թե այդ հանրությանը հայտնի մեկը Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանն է, Հայկ Ալումյանը նկատելէ. «Չեմ ուզում մեկնաբանել, այդպես ասել, բայց, համենայնդեպս, պարզ կտեսնեք կրակողներին, մի հոգի չէ, մարդկանց կտեսնեք, ովքեր կրակում են»: 

Փաստաբանը շեշտել է, որ  դեպքը ոչ թե նախկին մարզպետի տանը կամ տան բակում է եղել, այլ փողոցում, «միջադեպը եղել է  տան մոտակայքում, բայց փողոցում»: «Երբ տեսնեք տեսանյութը, կտեսնեք, որ այդտեղ ինքնապաշտպանության մասին խոսք չկա, այդտեղ ագրեսիվ հարձակում կա Բուդաղյանների վրա 5 հոգու կողմից, ագրեսիա կա ամենասկզբից մինչեւ վերջ»,- ասաց փաստաբանը:

Հայկ Ալումյանը պատմել է նաեւ, որ նույն օրը միջադեպ էր եղել, հարձակում Ավետիք Բուդաղյանի վրա Խաչատրյանների կողմից, իսկ նախաձեռնող, հարձակվող կողմը եղել էր Սուրեն Խաչատրյանի կողմը: Դրա համար էլ Արտակ եւ Ավետիք Բուդաղյանները երեկոյան գնացել են Խաչատրյանի տուն: Այլ մանրամասներ փաստաբանը չի ներկայացրել` ելնելով նախաքննության գաղտնիությունից:

Նախորդ հոդվածը‘Հենրիխ Մխիթարյանը 3+1 տարբերակով պայմանագիր կստորագրի «Բորուսիայի» հետ’
Հաջորդ հոդվածը‘Կոլումբիայում ձերբակալվել է ամենափնտրվող թմրանյութերի վաճառականը’