‘Փաստաբան. «Դատապարտյալների հիվանդանոցում» Շանթ Հարությունյանին պահում են անմարդկային պայմաններում ‘

790

Ցեղակրոն» կուսակցության առաջնորդ Շանթ Հարությունյանը «Դատապարտյալների հիվանդանոցում» պահվում է անմարդկային պայմաններում, այօր մամուլի ասուլիսի ժամանակ հաղորդել է նրա փաստաբան Ինեսա Պետրոսյանը:

«Հարությունյանին պահել են առանց ջեռուցման: 16-օրյա հացադուլից հետո նրան դիետիկ սնունդ տալու փոխարեն սովորական սնունդ են տվել, ինչն ընդունելուց հետո նրա առողջական վիճակը վատթարացել է»,- հայտարարել է նա: Փաստաբանը նաև տեղեկացրել է, որ Հարությունյանը մտադիր է շարունակել պայքարը:

Հիշեցնենք, որ Շանթ Հարությունյանը ձերբակալվել է նոյեմբերի 5-ին Ազատության հրապարակում տեղի ունեցած իրադարձությունների արդյունքում: 

Նախորդ հոդվածը‘Հոգեբան. Ամանորյա տոների սխալ ընկալումը կարող է բերել սթրեսների’
Հաջորդ հոդվածը‘ԱԺ չորս խմբակցությունները համատեղ նիստ են անցկացրել` հստակեցնելով հետագա գործողությունների պլանը’