‘Փաստաբան. Չմոնտաժված տեսանյութը բոլորովին այլ պատկեր է ներկայացնում’

1059

Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանի տան մոտ սպանված և վիրավորված Բուդաղյան եղբայրների փաստաբան Հայկ Ալումյանը երեկ «ՀԺ»-ին ասել է, որ դեպքի չմոնտաժված տեսանյութը բոլորովին այլ պատկեր է ներկայացնում:

«Հենց աոաջին պահից, երբ Ավետիք Բուդաղյանն է այդտեղ գտնվում ու նրա վրա հարձակվում են, հետո, երբ եղբայրները հեռանում են, այդ պահից էլ նրանց ուղղությամբ սկսվում են կրակոցներ, մինչև վերջ: Շատ պարզ երևում է, որ և սկզբնական հարձակումը, ձեռքերով հարվածելը, քաշքշելը, և հետո էլ կրակելը, բոլորը սկսվել է միանշանակ մյուս կողմից: Երկու կարծիք չի կարոդ ունենալ այն մար­դը, ով մի անգամ նայել է տեսանյութը»,- ասել Է Ալումյանը: «Այնինչ, դեպքից հետո հանրությանը հասանելի դարձած տեսանյութում տպավորությունն այնպիսին էր, թե Բուդաղյան եղբայրներն իրենք են հարձակվել Լիսկայի տղաների վրա, իսկ վերջիններս ինքնապաշտպանության են դիմել»,-եզրափակում է թերթը:

Նախորդ հոդվածը‘Հայաստանն այսօր գտնվում Է ճակատագրական իրավիճակում. Մամուլ’
Հաջորդ հոդվածը‘Դեպի ապահով տիեզերք. Մամուլ’