‘Փաստաբան. Վազգեն Խաչիկյանը մեղադրյալի կարգավիճակում հրաժարվել է ցուցմունք տալ’

863

«Վազգեն Խաչիկյանը երկու անգամ որպես վկա ցուցմունք տվել է, իրեն հարցաքննել են երկու անգամ, իսկ մեղադրյալի կարգավիճակում ինքը նույնը չի ցանկացել կրկնել՝ ասելով, որ ինքն ավելացնելու բան չունի և հրաժարվել է հարցաքննվել»,- iLur.am-ի հետ զրույցում ասաց Վազգեն Խաչիկյանի փաստաբան Ժորա Վարոսյանը:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 28-ին աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանը կենսաթոշակների նշանակման և վճարման գործընթացում հայտնաբերված չարաշահումների դեպքերի առթիվ ձերբակալվել էր: 
Նրան մեղադրանք էր առաջադրվել Քրեական օրենսգրքի մի քանի հոդվածների հատկանիշներով։ Դրանք են`179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերը` «յուրացնելը կամ վատնելը առանձնապես խոշոր չափերով, կազմակերպված խմբի կողմից», 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետը` «խարդախություն, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով», ինչպես նաեւ 314-րդ հոդվածը` «պաշտոնեական կեղծիքը»:
Դատարանը բավարարել է Խաչիկյանի նկատմամբ  կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու մասին միջնորդությունը:

Նախորդ հոդվածը‘Թուրքմենստանի նախագահը նաև երգիչ է (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Սկոլարին գլխավորեց Բրազիլիայի հավաքականը’