‘Փաստաբան. Վարդան Պետրոսյանը իր պատիժը կկրի ազատ ռեժիմով’

1499

Վարդան Պետրոսյանը իր պատիժը կկրի ազատ ռեժիմով: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտնեց դերասանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը: Նրա խոսքով՝ փորձը ցույց է տալիս, որ նման դեպքերում կալանավորները ազատ են արձակվում համաներումով կամ վաղաժամկետ պայմանական: «Բաց ռեժիմի դեպքում կալանավորն առավոտյան ժամը 8-ից մինչեւ երեկոյան ժամը 8-ը գտնվում է ազատության մեջ, ինչից հետո վերադառնում է կալանավայր»,- մանրամասնեց փաստաբանը:

Նիկոլայ Բաղդասարյանը իր խոսքում նշեց նաեւ, որ արդեն դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ Վարդան Պետրոսյանին ապօրինի կալանքի տակ պահելու համար: «Հուսով եմ՝ ՄԻԵԴ-ը կարճ ժամանակահատվածում կարձագանքի մեր դիմումին»,- հավելեց փաստաբանը:

Նախորդ հոդվածը‘Ոստիկանության աշխատակցին մեղադրում են պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ’
Հաջորդ հոդվածը‘Ժամը 15.00-ի դրությամբ բոլոր ավտոճանապարհները հիմնականում անցանելի են’