‘Փաստաբան. Վարդան Պետրոսյանի ձերբակալման որոշումը ապօրինի է’

1455

Եղվարդ-Երեւան ճանապարհին հոկտեմբերի 20-ին վթարի ենթարկված Վարդան Պետրոսյանը գտնվում է ձերբակալվածի կարգավիճակում, բայց գտնվում է ոչ թե ԿՊԶ-ում, այլ՝ հիվանդանոցում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է նրա փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը: Կայքի հետ զրույցում փաստաբանը նշել է, որ երեկ տեսակցել է «Սթրես» կենտրոնում գտնվող Վարդան Պետրոսյանին, հայտնել, որ իր փաստաբանն է: Դերասանի վիճակը համեմատաբար լավ է, չգիտեն դեռ ինչքան կմնա այդ կենտրոնոմ: «Իր առողջական վիճակը դեռեւս թույլ չի տալիս, որ ինքը ինքնուրույն շարժվի, ինքնուրյուն չի կարող ոչինչ անել: Վերականգնման համար որոշակի ժամանակ է պահանջվում»,- ասել է  Բաղդասարյանը: Նա նշել է նաեւ, որ Վարդան Պետրոսյանն արդեն կասկածյալ է եւ գտնվում է ձերբակալվածի կարգավիճակում, ոստիկանները հսկում են նրա հիվանդասենյակը, սակայն շեշտել է, որ նրա ձերբակալման որոշումը ապօրինի է, քանի որ այն չի բխում օրենքից, օրենքով նախատեսված երկու կետերը՝ գտնվելու վայրը հայտնի չէ կամ գտնվում է այլ տեղանքում, բացակայում են: 

Նախորդ հոդվածը‘Կանազի զինհոսպիտալում կատարվածի կապակցությամբ քրեական գործ է հարուցվել’
Հաջորդ հոդվածը‘Օսկանյանը հանդիպել է դեսպանորդներին’