‘Փաստաբան Տիգրան Եգորյանին թույլ չեն տալիս հանդիպել Վ. Գասպարիին’

1433

Ակտիվիստ Վարդգես Գասպարիի փաստաբան Տիգրան Եգորյանի հայտարարությունը. 

Այսօր, 25.02.2016-ին, ես` փաստաբան Տիգրան Եգորյանս, այցելել եմ Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկում գտնվող իմ վստահորդ Վարդգես Գասպարիին, սակայն ինձ թույլ չեն տվել տեսակցել Վ. Գասպարիին` հղում կատարելով Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նելլի Բաղդասարյանի գրությանը, որով վերջինս հայտնել է, որ վարույթից հեռացված ենք ես` փաստաբան Տիգրան Եգորյանս, և փաստաբան Լուսինե Հակոբյանը, իսկ Գասպարիի պաշտպան է միայն Դավիթ Գյուրջյանը: Նելլի Բաղդասարյանի` փաստաբաններին վարույթից հեռացված համարելու որոշումը ապօրինի է, քանի որ Գասպարին ողջ վարույթի ընթացքում չի հրաժարվել իր պաշտպաններից, իսկ 15.02.2016թ. դատական նիստի ընթացքում բանավոր հայտարարությամբ հաստատել է, որ իր պաշտպաններն են փաստաբաններ Տիգրան Եգորյանը, Լուսինե Հակոբյանը և Դավիթ Գյուրջյանը: Այնուամենայնիվ նշեմ, որ ես Գասպարիի ներկայացուցիչն եմ քաղաքացիական և վարչական բազմաթիվ գործերով, իսկ նրա պաշտպանն եմ ոչ միայն այս գործով, այլև սահմանադրական հանրաքվեին առնչվող թիվ 15804115 քրեական գործով, որի շրջանակներում էլ Վարդգես Գասպարիին փետրվարի 24-ին տարել էին դատահոգեբուժական փորձաքննության: Անկախ վերոնշյալ հանգամանքներից` կալանավայրում գտնվող անձի ցանկությունն իսկ միայն բավարար է, որ վերջինս հնարավորություն ունենա առանձնատեսակցություն ունենալ իր կողմից ընտրված փաստաբանի հետ, իսկ նման տեսակցությունն արգելելն առաջացնում է Սահմանադրության և Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի մի շարք դրույթների խախտում, հետևաբար`Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկի անձնակազմի կողմից իմ և Վարդգես Գասպարիի առանձնատեսակցությունն արգելելը ապօրինի է:
Վ. Գասպարիի պաշտպան Տիգրան Եգորյան

 

Նախորդ հոդվածը‘ԵԽ զեկույցը՝ Հայաստանում կոռուպցիայի մասին. Ա1+’
Հաջորդ հոդվածը‘Գասպարին դիտորդական խմբին. Գնացեք վայելեք պոնչիկով ձեր եվրոսեմինարները’