‘Փաստաբան. iLur.am-ի եւ «Հրապարակ»-ի գործի նպատակը խոսքի ազատության փլուզումն է (Տեսանյութ)’

1057

Այսօր ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում շարունակվեց iLur.am-ի եւ «Հրապարակ» օրաթերթի բողոքի քննությունը: Նշենք, որ լրատվամիջոցները բողոքարկում են առաջին ատյանի դատարանի՝ լրատվության աղբյուրը բացահայտելու պահանջով կայացրած վճիռը:

Այսօրվա դատական նիստին դատարանը որոշեց չեղյալ համարել դատավարությունը դռնփակ անցկացնելու՝ ավելի վաղ կայացված որոշումը:

Լրագրողների հետ զրույցում փաստաբան Արտակ Զեյնալյանը հիշեցրեց, որ նախորդ դատական նիստը դռնփակ անցկացնելու մասին որոշումը կողմերի համար անակնկալ էր: «Մենք նախորդ նիստին միջնորդեցինք, որ դատարանը փոխի իր որոշումը եւ անցնի դռնբացի՝ նշելով, որ գոյություն չունի որեւէ սահմանադրաիրավական հիմք, սակայն, այնուամենայնիվ, դատարանը մերժեց մեր միջնորդությունը»,- ասաց Զեյնալյանը:

iLur.am-ի ներկայացուցիչ Տիգրան Եգորյանի խոսքով՝ այս գործին ծանոթ որեւէ օբյեկտիվ կամ ողջամիտ դիտորդ այլ կարծիք չի ունանա, քան այն, որ սա հատուկ մշակված գործողությունների շղթա է, որի նպատակը Հայաստանի Հանրապետությունում խոսքի ազատության փլուզումն է: «Բնականաբար սա չի բխում ժողովրդավարությունից, սա խախտում է սահմանադրությունը, վնասում խոսքի ազատությանը»,- նշեց փաստաբանը:

Հաջորդ դատական նիստը նշանակվեց օգոստոսի 20-ին:

Նախորդ հոդվածը‘Դավիթ Բաբայանը պատմել է Ստեփանակերտի ակնկալիքների մասին Սարգսյան-Պուտին-Ալիև հանդիպումից’
Հաջորդ հոդվածը‘Փաշազադեն հորդորում է Գարեգին Բ-ին «ազդեցություն գործադրել» ՀՀ իշխանությունների վրա’