‘Փաստորեն, իշխանության դեմքը չի փոխվում. Մամուլ’

1008

Փետրվարի 22-ին Արմավիրի քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանը հրաժարականի դիմում էր ներկայացրել: Իր այդ քայլը Խլղաթյանը պատճառաբանել էր նրանով, որ Սերժ Սարգսյանը Արմավիրում քիչ ձայն է ստացել և այնտեղ հաղթել է Րաֆֆի Հովհաննիսյանը:

Երեկ սակայն, «Հայկական ժամանակին» հայտնի է դարձել, որ Խլղաթյանի դիմումը չի ընդունվել, և նա շարունակելու է պաշտոնավարել: Թերթը հիշեցնում է, որ օրերս լուրեր էին տարածվել նաև Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանի հրաժարականի մասին, որոնք չհաստատվեցին: Իսկ կարկառուն ՀՀԿ-ական Արմեն Աշոտյանը, հրաժարականների առթիվ հայտարարել էր, թե իշխանության դեմքը փոխվում է: Փաստորեն չի փոխվում:

Նախորդ հոդվածը‘Դասադուլ և դասի իրավունք. Մամուլ’
Հաջորդ հոդվածը‘«Ռեալը» հաղթեց «Բարսելոնային»’