‘Փաստորեն, Հայաստանը շարունակում է մնալ ԵԽԽՎ մոնիտորինգի տակ. «Ժողովուրդ»’

1146

Առաջիկայում Հայաստան են ժամանելու ԵԽԽՎ Հայաստանի հարցով մոնիթորինգի հանձնախմբի համազեկուցողներ Ակսել Ֆիշերն ու Ալան Միլը:

Ինչպես գրում է «Ժողովուրդ»-ը, ԵԽԽՎ համազեկուցողներն այցելելու են հաջորդ շաբաթ: Նախատեսված է նրանց հանդիպումները Սերժ Սարգսյանի, Գալուստ Սահակյանի, Հովիկ Աբրահամյանի, Վլադիմիր Գասպարյանի, ինչպես նաև խորհրդարանական խմբակցությունների, այդ թվում՝ ընդդիմության ներկայացուցիչների հետ:

Թերթը նշում է, որ ԵԽԽՎ համազեկուցողները վերջին անգամ Հայաստան էին այցելել 2012թ. հունվարին: «Փաստորեն, Հայաստանը շարունակում է մնալ ԵԽԽՎ մոնիտորինգի տակ»,–հավելում է «Ժողովուրդը»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Նախորդ հոդվածը‘Հովիկ Աբրահամյանը սկսել է մոտիկներից. «Հրապարակ»’
Հաջորդ հոդվածը‘Բրազիլիա – Խորվաթիա 3-1. Նեյմարի դուբլն ու մրցավարի սխալը’