Փարիզը գնահատական է տվել Ռուսաստանի և ԱՄՆ-ի բանակցություններին

465

Ֆրանսիան, որը հունվարի 1-ից նախագահում է Եվրամիության խորհրդում, ողջունել է Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները։

Այդ մասին Ֆրանսիայի առաջնորդ Էմանյուել Մակրոնը հայտարարել է Փարիզում Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ հանդիպումից հետո կայացած մամլո ասուլիսում։ Պատասխանելով Ժնևում հունվարի 10-ին ռուսաստանա-ամերիկյան բանակցությունների վերաբերյալ լրագրողների հարցին, Մակրոնն ասել է․ «Լավ է, որ Ռուսաստանը և ԱՄՆ-ը վարում են այդ երկխոսությունը։ Այդ  խորհրդակցությունները վերաբերում են Ուկրաինային, բայց ոչ միայն։ Խոսքը նաև այդ երկու խոշոր տերությունների հավաքական անվտանգությանն է վերաբերում։ Եվ շատ լավ ու դրական է, որ այդ երկխոսությունը շարունակվում է»։

Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելը նշել է․ «Այո, մենք մոբիլիզացված ենք, այո, մենք ներքաշված ենք, և մենք պատրաստվում ենք հետևել, որ Եվրամիությունը ակտիվ գործողություններ ձեռնարկի իր անվտանգությունն ու կայունությունը պահպանելու ուղղությամբ»։

Մակրոնը նաև ընդգծել է, որ Ուկրաինայի և Ռուսաստանի հարցում Փարիզը հանդես է գալիս եվրոպական մոտեցման օգտին, ինչը հաստատակամություն է ենթադրում ցանկացած ագրեսիայի դեպքում և երկխոսության խողովակների պահպանում՝ լարվածությունը թուլացնելու ուղիներ գտնելու համար։

Փոխանցում է euronews-ը։

Նախորդ հոդվածըՄոուրինյոն «Տոտենհեմի» կիսապաշտպանին հրավիրել է «Ռոմա»
Հաջորդ հոդվածըՆովակ Ջոկովիչին սպառնում է 3 տարվա ազատազրկում