‘Փարիզը կքննի Ալժիրում արտասահմանցիների գերեվարման և սպանության գործը’

802

Փարիզի դատախազությունը Ալժիրում  պատանդների գերեվարման և սպանության առիթով քննություն է սկսել, հայտնում է France-Presse գործակալությունը և հստակեցնում, որ Ֆրանսիայի դատական մարմինները նման գործ են հարուցում այն դեպքերում, երբ արտասահմանում տեղի ունեցած բռնության հետևանքով Ֆրանսիայի քաղաքացիներ են զոհվում:

Ալժիրն առայժմ ողջ մնացած և զոհված արտասահմանցի պատանդների մասին տեղեկատվություն չի հրապարակում: Ամենայն հավանականությամբ՝ ահաբեկչների վերահսկողության տակ 40 արտասահմանցի է եղել և մի քանի հարյուր ալժիրցի: Մինչ այդ ԶԼՄ-ները հայտնել են  զոհված 35արտասահմանցիների մասին:

Հիշեցնենք, որ «Ալ-Քաիդայի» հետ համագործակցող «Աշ Շաբաբ» իսլամիստական խմբավորման զինյալները հունվարի 16-ին հարձակվել են Ալժիրի արևմուտքում գտնվող նավթագազային համալիրի վրա` գերի վերցնելով աշխատակիցներին, որոնց թվում մի քանի հարյուր ալժիրցիներ և 41 արտասահմանցիներ են եղել: 

Նախորդ հոդվածը‘Արոնյան – Լեկո. Ուղիղ’
Հաջորդ հոդվածը‘Էստոնացի բազմազավակ հայրը 200 հազար եվրո է շահել’