Փարիզը և ևս 5 քաղաք բոյկոտում են ԱԱ-2022-ը

347

Ֆրանսիայի վեց քաղաքներ բոյկոտում են 2022 թվականին Քաթարում կայանալիք Աշխարհի առաջնությունը, հայտնում է Ge.globo-ն՝ մեջբերելով Փարիզի քաղաքային խորհուրդը։

Աղբյուրի համաձայն՝ Ֆրանսիայի վեց քաղաքներ՝ Փարիզը, Մարսելը, Լիլը, Ստրասբուրգը, Ռեյմսը և Բորդոն Աշխարհի գավաթի խաղարկության հանդիպումների ուղիղ հեռարձակումներ և այլ միջոցառումներ չեն կազմակերպի։

Այս որոշումը քաղաքի ղեկավարների բողոքն էր Քաթարի դեմ՝ որպես 2022 թվականի Աշխարհի առաջնությունը հյուրընկալող երկրի:

2022 թվականի Աշխարհի առաջնությունը կանցկացվի Քաթարում նոյեմբերի 20-ից դեկտեմբերի 18-ը։ D խմբում Ֆրանսիան կխաղա Ավստրալիայի, Դանիայի և Թունիսի հետ:

Նախորդ հոդվածը«Հյուսիսային հոսքերի» վնասված ճյուղերում ճնշումը կայունացել է
Հաջորդ հոդվածըԴատախազ․ Լենինգրադի բլոկադայում զոհվել է մեկ միլիոնից ավելի մարդ