‘Փարիզի ահաբեկչությունների գործով նոր կասկածյալ է հայտնվել’

980

Ֆրանսիայի անվտանգության ծառայությունները հաղորդել են, որ տեսահսկող խցիկները նկարահանել են Փարիզի ահաբեկչությունների ևս մի, հնարավոր է՝ իններորդ կասկածյալին:

Տեղեկությունների համաձայն՝ Seat մակնիշի սև ավտոմեքենայում, որտեղից նոյեմբերի 14-ի գիշերը հարձակվողները կրակ են բացել ռեստորանների ու բարերի պատուհանների վրա, տեսախցիկները ֆիքսել են երրորդ մարդու: Առայժմ պարզ չէ՝ արդյո՞ք դա իններորդ կասկածյալն է այդ գործով:

Անհայտ այս անձնավորության հետ միասին ավտոմեքենայում են եղել ևս հարձակման երկու մասնակիցներ, որոնց ինքնությունն արդեն պարզվել է՝ եղբայրներ Բրահիմ և Սալահ Աբդեսլամներ:

Սալահին հետաքննությունը համարում է հարձակման գործով գլխավոր կասկածյալներից մեկը, նրան հաջողվել է թաքնվել: Սալահի նկատմամբ հետախուզում է հայտարարվել, սակայն առայժմ նրան հայտնաբերել չի հաջողվել: Բրահիմը «Բատակլան» համերգասրահի վրա հարձակման ընթացքում պայթեցրել է ինքն իրեն: Երկուսն էլ Բելգիայի քաղաքացիներ են: Փոխանցում է BBC-ն:

 

Նախորդ հոդվածը‘Հատուկ գործողություններ Փարիզի հյուսիսային մասում. կան զոհեր’
Հաջորդ հոդվածը‘Մհեր Արշակյան. Մի՛ եղեք փամփուշտ խիզախ ծերունու ճակատին. Civilnet’